Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին՝ փետրվարի 14-ին, նշում է Տեառնընդառաջի տոնը՝ 40-օրական Հիսուսի ընծայումը Տաճարին: Տեառնընդառաջն այլ կերպ անվանվում է նաև Տրնդեզ:
Տյառնընդառաջի տոնը հին ուխտի սովորույթ է, երբ նորածիններին 40-րդ օրը ներկայացնում են Աստծուն, օհնում մանուկին: 40-օրյա Հիսուսին տաճարին ընծայելու օրը տիրոջն ընդառաջ է գնացել Սիմեոն ծերունին, և տոնը կոչվել է Տյառնընդառաջ: Տոնի առիթով «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնը համագործակցության հրավերով մասնակցեց Գյումրու թիվ 41 և 11 հիմնական դպրոցների նախաձեռնած հոգևոր-մշակութային միջոցառմանը: Տոնի խորհուրդին դեռահասները ծանոթացան քահանա տեր Վարագայի մեկնությամբ։ Այունհետև «Ընտանիք» կենտրոնի պարարվեստի խմբակի սաներն հանդես եկան ազգային, ժողովրդական պարային կատարումներով, ներկաներին հաղորդակից դարձնելով հոգևոր տոնի ժողովորդական ավանդույթներին ևս:
Տեառնընդառաջի խարույկի շուրջ տոնակատարություններն ամփոփվեցին միասնական շուրջպարով: