«Ընտանիք» ՄՊՍ կենտրոնի փափուկ հմտությունների և վարսավիրական արվեստի խմբակների սաներն այցելեցին «ԱՐՏ» գեղեցկության սրահ:
Դեռահասները ծանոթացան ոճաբան-վարսահարդար՝ Արտակ Մելիքյանի հաճախորդների հետ շփման, սպասարկման, գործնական աշխատանքներին:
Այնուհետև վարսահարդարը վարպետաց դասի միջոցով ցուցադրեց մասնագիտական հմտություններ, որոնք հետագայում սաներին կօգնեն վերածլու համապատասխան գործնական կարողությունների:
Սաները վարպետին ուղղեցին իրենց հուզող հարցերը և քննարկեցին վարսավիրության ոլորտում հանդիպող դժվարությունները, աշխատաշուկայի պահանջներն ու առաջարկները։
12/02/2025