You are here

«ՑՈՒՅՑ ՏՈՒՐ ՔՈ ՀԱՂԹԱՆԱԿԸ» ՇԱԽՄԱՏԻ ՄՐՑԱՇԱՐ

ԿԱՆՈՆԱԿԱՐԳ

Մրցաշարի նպատակները
  • Սաների մոտ զարգացնել տրամաբանելու, կողմնորոշվելու և հաղթանակի ձգտելու կարողություններ:
  • Առաջացնել հետաքրքրություն շախմատի նկատմամբ:
Մրցաշարի անցկացման վայրը և ժամկետը
  • «Ընտանիք» կենտրոն, ք. Գյումրի, Անի թաղ., 11 փող., 5/2
  • 2015թ-ի սեպտեմբերի 28-ից 30-ը, ժամը՝ 15:00-ին:
Հայտերի ներկայացման վերջնաժամկետը  Սեպտեմբերի 22-ը ժամը՝ 16:00:
Մրցաշարի մասնակիցները

Շախմատի 3-րդ, 4-րդ և կարգ չունեցող Գյումրու թիվ 11, 40, 41 հիմնական դպրոցների, «Ֆոտոն» վարժարանի աշակերտներ, «Ընտանիք» ՄՊՍ կենտրոնի և Գյումրու «Տիգրան Պետրոսյանի անվան մարզադպրոց»-ի  սաներ:

Յուրաքանչյուր կազմակերպությունից ոչ ավել քան 10 դեռահաս:

Մրցաշարի անցկացման կարգը Մրցաշարը կանցկացվի 4 փուլով օլիմպիական համակարգով՝ համաձայն ՖԻԴԵ-ի շախմատի կանոնների:
Լրացուցիչ ցուցանիշներ

Մրցաշարի ավարտին հավասար միավոր ունեցող մասնակիցների զբաղեցրած տեղերը կորոշվեն հետևյալ կերպ.

  • Հակառակորդների միջին վարկանիշ, առավելագույն միավոր ունեցողը հաղթում է:
  • Բուհգոլցի գործակից, առավելագույն միավոր ունեցողը հաղթում է:
  • Հաղթանակների քանակ, առավելագույն քանակություն ունեցողը հաղթում է:
Ծախսերը Մրցաշարի ծախսերը հոգում է «Ընտանիք» ՄՊՍ կենտրոնը:
Պարգևատրում
  • 1-ին, 2-րդ և 3-րդ տեղ գրաված մասնակիցները  կպարգևատրվեն  պատվոգրերով և մրցանակներով։
  • Պատվոգրեր կշնորհվեն նաև մրցաշարի ամենափոքր, ամենամեծ և առավելագույն միավորներ հավաքած աղջիկ մասնակցին:

Սույն կանոնակարգը համարվում է պաշտոնական հրավեր: