You are here

‹‹Ընտանիք›› կենտրոնի սաները միջազգային կարգի բաց առաջնության արծաթե և բրոնզե մեդալակիրներ

Ապրիլի 17-ին Գյումրու սամբո-ձյուդոյի մասնագիտացված մարզադպրոցում անցկացվեց Կյոկուշինկայ կարատեի հիմնադիր Մ. Օյամային նվիրված միջազգային կարգի բաց առաջնություն`‹‹Օյամայի գավաթ››: 
Առաջնությանը մասնակցում էին 100-ից ավելի մարզիկներ Ղազախստանից, Վրաստանից, Ջավախքից և Հայաստանի տարբեր շրջաններից:  
Գյումրու ‹‹Ընտանիք›› մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի մարտական արվեստի խմբակի սաներն այս ասպարեզում ևս ունեցան ձեռքբերումներ: Մրցաշարին կենտրոնի մասնակից 8 սաներ գրավեցին մրցանակային տեղեր: Տարբեր տարիքային խմբերում և քաշային կարգերում 3 սան դարձան արծաթե մեդալակիրներ՝ զբաղեցնելով 2-րդ հորիզոնականը, իսկ 5 սան՝ բրոնզե մեդալակիրներ՝ զբաղեցնելով 3-րդ հորիզոնականը: Մասնակիցները պարգևատրվեցին նաև պատվոգրերով:
Կենտրոնի սաներն իրենց հաղթանակը նվիրեցին սահմանապահ զինվորներին՝ մաղթելով նրանց  ուժ, ամրություն և աննկունություն:
Մրցաշարի անցկացումը նպատակ ուներ բացահայտելու լավագույն մարզիկներին, որոնք հնարավորություն կունենան մասնակցելու Եվրոպայի և աշխարհի առաջնություններին:
Որպես գլխավոր մրցավար ընտրված էր Գյումրու ‹‹Ընտանիք›› կենտրոնի մարտական արվեստի խմբակի խմբավար,  Կյոկուշինկայ կարատե դո-ի սև գոտի առաջին դան Սարգիս Վարդանյանը:
 Մրցաշարի ավարտին Ս. Վարդանյանը  Վրաստանի Կյոկուշինկայ կարատե դո-ի ֆեդերացիայի նախագահի կողմից ստացավ առաջարկ հաջորդ տարի՝ որպես գլխավոր մրցավար անցկացնել Վրաստանի հանրապետությունում տեղի ունեցող Կովկասի առաջնությունը:
 
 Հ. Սարգսյան