ՀՀ կրթության և գիտության նախարարության «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնը «Ի հուշ Մեծ եղեռնի» խորագրով ծրագրի շրջանակում հայտարարում է ստեղծագործական հետևյալ աշխատանքների մրցույթ`
• շարադրություն
• սահիկահանդեսի պատրաստում
• պաստառ
• դեկորատիվ-կիրառական արվեստի ճյուղերի բազմաոճ աշխատանքներ
• տեղեկատվության տարածում` ռադիոկապի միջոցով:
Մրցույթի մասնակիցներ
Մրցույթին կարող են մասնակցել «Ընտանիք» կենտրոնի 14-18 տարեկան սաները:
Մրցույթի կազմակերպման և գնահատման կարգ
Աշխատանքները կգնահատվեն մասնագիտական հանձնաժողովի կողմից:
Աշխատանքների ներկայացման վերջնաժամկետը` ապրիլի 10-ը:
Լավագույն ստեղծագործական աշխատանքներ ներկայացրած 35 սան կմասնակցեն ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր կազմակերպվող այցին:
09.02.2017թ. Տնօրինություն