Պարն արտահայտում է յուրաքանչյուր մի ազգի բնորոշ գծերը,
մանավանդ բարքն ու քաղաքակրթության աստիճանը:
Կոմիտաս
ՀՀ կրթության և գիտության նախարարության «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնում ապրիլի 29-ին անցկացվեց «Պարում է հոգիս խենթ քամու նման…» խորագրով միջոցառում` նվիրված Պարի միջազգային օրվան: Միջոցառման նպատակն էր ներկայացնել հայ ժողովրդի ազգային արժեքները, ժողովրդական պարերն ու ավանդույթները, հայկական պարի ակունքները և պատմությունը, գնահատել պարարվեստի դերը` որպես մշակութային կարևորագույն տարր:
«Ընտանիք» կենտրոնի պարարվեստի խմբակների սաները, այդ թվում նաև Աշոցք համայնքում գործող, հանդես եկան բազմաոճ պարային համարներով և բեմադրություններով:
Նույն օրը կենտրոնի «Ընտանիք» պարային համույթը Շիրակի մարզի տարբեր համայնքների պարային խմբերի հետ միասին մասնակցեց նաև Գյումրու քաղաքապետարանում պարարվեստի դպրոցի կողմից կազմակերպած մարզային միջոցառմանը: Տոնակատարությանը կենտրոնի սաները ներկայացան «Գյումրվա կատակ» և «Հայկական ժողովրդական պարերի շարան» բեմադրություններով` արտահայտելով Գյումրվա կոլորիտը, պարարվեստի շունչն ու ոգին:
«Ընտանիք» համույթի ղեկավար Մուրադ Թորոսյանը, Գյումրու պարարվեստի դպրոցի տնօրեն Ս. Գասպարյանի կողմից պարգևատրվեց պատվոգրով` պարի միջազգային օրվա, ինչպես նաև պարավեստի ոլորտում ունեցած երկարատև ու անբասիր աշխատանքի համար:
Հ. Սարգսյան
02/05/2017