You are here

««Ընտանիք»-ն անիվների վրա» Արփենիում է

««Ընտանիք»-ն անիվների վրա» կրթամշակութային ծրագրի միջոցառումների շրջանակում «Ընտանիք» կենտրոնի մանկավարժներն ու շնորհալի սաները շարունակում են այցելությունները Շիրակի մարզի լեռնային և սահմանամերձ համայնքներ։ Հերթական այցը Շիրակի մարզի Արփենի գյուղում է։

Համյանքների կրթամշակութային հաստատությունների դեռահասների համար կենտրոնի կողմից կազմակերպվում են ազգային արհեստի ու արվեստի մասնագիտական կողմնորոշման դասեր։ Դեռահասները սիրով են մասնակցում պարապմունքներին, ցանկություն են հայտնում իրենց համայնքերում նույնպես ունենալ արտադպրոցական ուսուցման հնարավորություն։

Ծրագրը նպաստում է ազգային արհեստների և արվեստի տարածմանն ու պահպանմանը, ուղղորդում դեռահասներին մասնագիտական կողմնորոշման հարցում, խթանում մասնագիտությունների նկատմամբ հետաքրքրության առաջացմանը, բացահայտում շնորհալի դեռահասներին։

Համայնքային այցերը շարունակվում են։

07/10/2021