You are here

««Ընտանիք»-ն անիվների վրա» Բանդիվանում է

««Ընտանիք»-ն անիվների վրա» կրթամշակութային ծրագրի միջոցառումների շրջանակում «Ընտանիք» կենտրոնի մանկավարժներն ու շնորհալի սաները շարունակում են այցելությունները Շիրակի մարզի լեռնային և սահմանամերձ համայնքներ։ Հերթական այցը Շիրակի մարզի Բանդիվան գյուղում է։

Բանդիվանցի դեռահասների համար կենտրոնի կողմից կազմակերպվեցին ազգային արհեստի ու արվեստի մասնագիտական կողմնորոշման դասեր։ Դեռահասները սիրով մասնակցեցին պարապմունքներին, ցանկություն հայտնեցին իրենց համայնքերում նույնպես ունենալ արտադպրոցական ուսուցման հնարավորություն։

Ծրագրը նպաստում է ազգային արհեստների և արվեստի տարածմանն ու պահպանմանը, ուղղորդում դեռահասներին մասնագիտական կողմնորոշման հարցում, խթանում մասնագիտությունների նկատմամբ հետաքրքրության առաջացմանը, բացահայտում շնորհալի դեռահասներին։

Համայնքային այցերը շարունակվում են։

11/10/2021