««Ընտանիք»-ն անիվների վրա» կրթամշակութային ծրագրի երկրորդ փուլում կենտրոնի՝ ազգային արվեստի և արհեստի ճյուղերի մասնագիտական խմբակների մանկավարժներն ու շնորհալի սաները, Շիրակի մարզի բարձրադիր, սահմանամերձ 14 համայնքներում մասնագիտական կողմնորոշման դասեր անցկացրեցին: Համայնքաբնակ դեռահասները, պատանիները հաղորդակից դարձան ազգային մշակույթին, գործնական դասերի միջոցով յուրացրեցին արվեստի գործերի ստեղծման կատարողական տեխնիկան: Կենտրոնում սաների ձեռք բերած մասնագիտական գիտելիքների փոխանցումը հասակակիցներին մեծ ոգևորություն առաջացրեց մասնակիցների մոտ: Պատանիներն իրենց նախընտրելի մասնագիտություններում բացահայտեցին սեփական ներուժն ու կարողությունները:
01/10/2024