«Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնը շարունակում է կրթամշակութային միջաոցառումներ, վարպետաց դասեր անցկացնել մարզում ու մարզի սահմաններից դուրս...
««Ընտանիք»-ն անիվների վրա» կրթամշակութային ծրագրի շրջանակներում ճանաչողական այց ու վարպետության դասեր անցկացնելու առաքելությամբ Հայաստանի պատմական տարածաշրջան՝ Ջավախք են այցելել։«Ընտանիք» կենտրոնի սաներն ու մանկավարժները՝ Ախալցխայի և Նինոծմինդայի կրթամշակութային երիտասարդական կենտրոնի սաների համար վարսավիրության, գեղանկարչության, վիտրաժային նկարչության, գորգագործության, կավագործության, ուլունքագործության վարպետության դասերն համեմեցին՝ ազգային ավանդական երգ ու պարով։ Եռօրյա այցը մշակութային երկխոսություն է նաև ջավախահայ սաների համար, սա լավագույն հնարավորությունն է սովորել այն, ինչ իրենց կենտրոնում չեն ուսուցանում: Նինոծմինդայի՝ ԵԿ-ի գորգագործության խմբակի սաները էլ հյուրերին ներկայացրեցին Ջավախքի գորգի ու կարպետի նախշազարդերն՝ իրենց յուրահատկություններով: Դրանք այսօր էլ կիրառում են գորգագործության մեջ: Նինոծմինդայի կրթամշակութային երիտասարդական ու «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնների սաներն այնուհետև միասին էքսկուրսիա անցկացրեցին Սաթխա գյուղում: Այցելեցին գյուղի նվիրյալ ուսուցիչ, գրող-հրապարակախոս, բանահավաք Ալբերտ Իսոյանի կյանքի, ստեղծագործական արգասաբեր ուղու և հայրենաշեն գործերի մասին վկայող պատմության թանգարան: Կրթամշակութային ծրագրերով հագեցած օրվա ավարտը՝ Փարվանա լճում էր։