You are here

««Ընտանիք»-ն անիվների վրա» կրթամշակութային ծրագրի ամփոփիչ միջոցառում

ՀՀ ԿԳՄՍՆ «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոն ՊՈԱԿ-ն ամփոփեց ««Ընտանիք»-ն անիվների վրա» կրթամշակութային ծրագիրը: «Ընտանիք» կենտրոնը շուրջ 10-ը տարի հաջողությամբ իրականացնում է ծրագիր՝ ուղղված դեռահասների մասնագիտական կողմնորոշմանը, բացահայտելու սեփական ներուժն արհեստի և արվեստի ոլորտում, և իհարկե այս ամենում կարևորվում է արտադպրոցական կրթության դերը:

«Ընտանիք»-ի անիվներն այս տարի պտտվեցին՝  Շիրակի մարզի հեռավոր և սահմանամերձ՝ Բյուրակն, Իսահակյան, Շիրակավան, Աշոցք, Ողջի, Մեղրաշատ, Սիզավետ, Գտաշեն, Բավրա, Ղազանչի  համայնքներում, ազգային արհեստի ու արվեստի բնագավառում դեռահասների համար մասնագիտական կողմնորոշման հարցում օժադակելու հստակ հեռանկարով: Մասնագիտական կողմնորոշման դասերին համայնքաբնակ դեռահասներն իրենց նախասիրությունների հիման վրա բացահայտեցին սեփական կարողություններն ու ներուժը։ Կենտրոնի սաների համար ծրագիրը լավագույն առիթ ու հարթակ է նաև ստեղծում մասնագիտական գիտելիքներն ու փորձը փոխանցելու հասակակիցներին: Ծրագրի ամփոփ միջոցառմանը կենտրոնի սաների հետ համատեղ ելույթներով հանդես եկան նաև ծրագրի հետ համագործակցող համայնքների միջնակարգ դպրոցների, մշակութային կենտրոնների սաները: «Ընտանիք» կենտրոնի տնօրեն՝ Արթուր Մինասյանը, համագործակցող կազմակերպություններին շնորհակալագրեր, ակտիվ մասնակից դեռահասներին պատվոգրեր շնորհեց:  Կենտրոնի մանկավարժներին և սաներին հաջողվեց ստեղծել համագործակցության եզրեր համայնքների հետ, դեռահասներին հաղորդակից դարձնել ազգային մշակույթին՝ առաջացնելով հետաքրքրություն և սեր արհեստի ու արվեստի նկատմամբ: Համագործակցող կրթամշակութային հաստատությունների ղեկավարներն հույս հայտնեցին, որ ««Ընտանիք»-ն անիվների վրա» կրթամշակութային ծրագիր կլինի շարունակական,և կլրացնի այն բացը, ինչը իրենց չի հաջողվում։ 

 

31/10/2022