You are here

«Անգլիական գրականության մեծերը» խորագրով բաց դաս

«Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնում տեղի ունեցավ բաց դաս՝  «Անգլիական գրականության մեծերը» խորագրով, որին մասնակցում էին կենտրոնի անգլերենի և բարեկրթության ու խոսքի վարպետության խմբակների սաները։

Մասնակիցները ներկայացրեցին անգլիացի հայտնի գրողներ Օսկար Ուայլդի, Լյուիս Քերոլի, Ջոզեֆ Ռեդյարդ Քիպլինգի, Դանիել Դեֆոյի, Չարլզ Դիկկենսի կյանքի ու ստեղծագործության  մասին մանրամասներ՝ զուգահեռ սահիկաշարի ցուցադրությամբ։

Ներկաները դիտեցին նաև հատվածներ վերոնշյալ գրողների  ստեղծագործությունների էկրանավորումներից՝ հայերեն և անգլերեն լեզուներով։

Թե ինչպիսի դաստիարակչական ներգործություն ունեցան աշխարհահռչակ գրականության գեղարվեստական գոհարները  սաների վրա՝ ամփոփվեց հարց ու պատասխանի միջոցով։

26/03/2021