Սեպտեմբերի 23-ին՝ «Ընտանիք» կենտրոնում տեղի ունեցավ Հայաստանի Անկախության 31-ամյակին և Խաղաղության միջազգային օրվան նվիրված «Անկախությունն արժեք է, խաղաղությունը՝ պայքար» խորագրով համերգ: Միջոցառմանը մասնակցեցին՝ ազգագրական երգ ու պարի, պարավեստի, դուդուկի, դհոլի, դաշնամուրի խմբակների սաները: Պատանիները ներկայացրին անկախության ամենօրյա համառ պայքարի մասին տեղեկություններ: Համերգ-միջոցառման նպատակն ու խնդիրն էր ՝ արժևորել Հայաստանի անկախության դերը պետականաշինության մեջ, նպաստել դեռահասների հայրենասիրական դաստիարակությանը, կարևորել անկախության սերնդի անկախ Հայաստանի զարգացմանն ուղղված երաշխիքները, ուժ ու տոկունություն փոխանցել խաղաղության մարտահրավերներին դիմակայելու, գնահատել խաղաղության պարտադրման գինն ու հայ զինվորի նվիրվածությունը: «Հայաստանի կերտած անկախությունն ուներ սևից սպիտակ ընկած բոլոր երանգները՝ մռայլ պարտությունից մինչև վառ հաղթանակ: Հզոր պետության գաղափար է անկախությունը, թույլ պետությունը չի կարող անկախ լինել»,-այս գաղափարների մասին սաների խոսքերն ուղեկցվեցին հայրնասիրական երգ ու պարի կատարումներով: Աշխարհը սեպտեմբերի 20-ը նշում է, որպես Խաղաղության միջազգային օր, և համերգային ելույթներում սաները խոսեցին նաև Հայաստանում, ու ընդհանարպես տարածաշրջանում Խաղաղության արժեքների մասին, դրա հաստատաման գնի մասին, հնչեցին նաև խաղաղության մասին երգեր և ներկայացվեցին պարային բեմադրական կատարումներ:
23/09/2022