Գեղանկարչության և բատիկայի խմբակների սաները «Գույների մոլորակ» խորագրով ցուցահանդեսին նախապատրաստվելիս խմբավարի օգնությամբ ուսումնասիրեցին հոգեբանության և նկարչական արվեստի մեջ գույների նշանակությունն ու ազդեցությունը։ Սաներն ուսումնասիրեցին գունային օղակը՝ հիմնական,երկրորդական, օժանդակ գույներից բաղկացած։ Այնուհետև սաներն էսքիզավորեցին իրենց մտքի թռիչքով ստեղծագործական աշխատանքներ, մշակեցին և գունավորեցին վառ երանգներով։
«Գույների մոլորակ» խորագրով ցուցահանդեսը բացվեց տարբեր թեմաներով գեղանկարչական և բատիկայի հետաքրքիր լուծումներով ստեղծագործական աշխատանքներով, որոնցում սաները կարևորել էին գունային ներդաշնակությունը։
Ցուցահանդեսին ելույթի խոսքերով հանդես եկան ծնողներն, ովքեր գնահատեցին սաների ստեղծագործական միտքը, նկարչական գունային պատկերացումներն ու խմբավարի տարած աշխատանքը։