You are here

«Գույնի վարպետը» խորագրով ցուցահանդես-միջոցառում

«Ես համոզված եմ, որ առանց հողի արվեստագետ չի եղել։ Հողի սիրտը գտնվում է մարդու սրտի մեջ… Իմ խորհուրդ խորինը եղել է իմ սերը դեպի մայր հողն ու ժողովուրդը։ Այդ սերը ես արտահայտել եմ արվեստով, որն իմ հոգին է…»։
                                                                                                                Մարտիրոս Սարյան
 
 
Կրթության և գիտության նախարարության «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնը հոկտեմբերի 31-ին Շիրակի մարզի Երազգավորս համայնքում անցկացրեց «Գույնի վարպետը» խորագրով ցուցահանդես-միջոցառում: 
Միջոցառման նպատակն էր սաներին ծանոթացնել Մարտիրոս Սարյանի կյանքին և գործունեությանը, անհատական ստեղծագործական աշխատանքներում պատկերել  հայրենի բնաշխարհը` ողողված Սարյանի գույներով ու լույսով, սաների մեջ ամրապնդել հայրենասիրություն, սեր հայրենի հողի և մայր բնության հանդեպ:
Ցուցահանդեսին ներկա մանկավարժներ, ծնողներ, աշակերտներ և համայնքի բնակիչներ: 
Ցուցադրությանը ներկայացված էին համայնքում գործող «Ընտանիք» կենտրոնի գեղանկարչության խմբակի 7-15 տարեկան դեռահասների աշխատանքները, որոնցում արտացոլված էր հայրենի բնաշխարհը Սարյանի վառ գույներով` նրա  արվեստին բնորոշ երանգների համադրմամբ: 
Ցուցահանդեսին հաջորդեց սաների պատրաստած թեմատիկ միջոցառումը: Նրանք, ոգևորված սարյանական արևով ու լույսով, յուրօրինակ տաղանդով, իրենց մանկական պարզությամբ և անկեղծությամբ ներկայացրեցին նկարչի բացառիկ տաղանդը, հանճարեղության պես պարզ  ոճը, նրա վրձնած կտավների նշանակությունն ու արժեքը հայ գեղանկարչության պատմության մեջ: Սարյանի հանճարեղ պարզությունը մտքով չես ընկալի...այն միայն կարող ես զգալ...  
Ցուցադրվող տեսանյութերն ու պատրաստած սահիկահանդեսն ավելի դիտարժան դարձրին ցերեկույթը: Միջոցառման ավարտին համայնքի բնակիչները և սաների ծնողները շնորհակալություն հայտնեցին «Ընտանիք» կենտրոնի տնօրինությանը և մանկավարժներին նմանատիպ միջոցառումների կազմակերպման և իրենց երեխաների գեղագիտական կրթության ու դաստիարակության գործում ունեցած մեծագույն ավանդի համար: 
 
Ա. Մանուկյան
    
05/11/2018