You are here

«Ես եմ մեդիան» խորագրով պատանեկան ֆորում նվիրված Հեռուստատեսության համաշխարհային օրվան

Հեռուստատեսության համաշխարհային օրվան նվիրված՝ «Ես եմ մեդիան» խորագրով պատանեկան ֆորում ծրագրի շրջանակում կենտրոնի մեդիագրագիտության, ստեղծագործական լրագրության, բարեկրթություն և խոսքի վարպետության խմբակների սաները մասնակցեցին Երկխոսության մեդիա կենտրոնում անցկացված «ԶԼՄ-ների էթիկայի Դիտորդ մարմնի առաքելությունն ու գործունեությունը» թեմայով ուղիղ եթերին:

Թեմայի բանախոսներն էին՝ Երեւանի մամուլի ակումբի նախագահ, ԶԼՄ-ների էթիկայի Դիտորդ մարմնի նախագահ Բորիս Նավասարդյանը, Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ, Դիտորդ մարմնի անդամ՝ Աշոտ Մելիքյանը, Մեդիա փորձագետ՝ Մեսրոպ Հարությունյան, ԶԼՄ-ների էթիկայի Դիտորդ մարմնի փորձագետ՝ Հակոբ Կարապետյանը և Գյումրու ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ՝ Լեւոն Բարսեղյանը:

Մեդիա փորձագետ Մեսրոպ Հարությունյանը ներկայացրեց, թե ինչպես է 2007 թվականին Հայաստանի 18 ԶԼՄ-ների ներկայացուցիչների կողմից մշակվել մասնագիտական էթիկական կանոնագիրը, ստեղծվել ԶԼՄ-ների էթիկայի Դիտորդ մարմինը, որին իրավունք է վերապահված քննելու լրատվամիջոցների գործողությունների ու հրապարակումների համապատասխանությունը:

Սաները բանախոսների ելույթներով ծանոթացան, թե ինչու՞ է կարևոր լրագրությունը և ինչու՞ է ազատ մեդիան ժողովրդավարական հասարակության հիմնասյուներից մեկը համարվում:

«Լրագրության առաջնահերթ նպատակը քաղաքացիներին ազատ և ինքնիշխան լինելու համար անհրաժեշտ տեղեկատվությամբ ապահովելն է,այլ ոչ խեղված տեղեկտավություն հաղորդելը»,-շեշտեց խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ՝ Աշոտ Մելիքյանը:

Որքան ազատ և ուժեղ են լրատվամիջոցները, այնքան հասարակությունը տեղյակ է երկրում կատարվող իրադարձություններից, այնքան մարդիկ ներգրավված են քաղաքական ու քաղաքացիական գործընթացներում և մասնակցում են որոշումների ընդունմանը: Հարցուպատասխանի միջոցով սաները ստացան իրենց հուզող թեմաների վերաբերյալ ճշգրիտ տեղեկություններ, թե ինչպե՞ս պետք է արձագանքի լրատվամիջոցը մշակութային, քաղաքական, տնտեսական, ոլորտային այլ կարևոր թեմաներ լուսաբանելիս, ինչպե՞ս պահպանել անաչառության սկզբունքը ու չհատնվել ԶԼՄ-ների էթիկայի Դիտորդ մարմին քննական աթոռին:

12/11/2024