Հետևեք մեզ.

Նվաճումներ

մրտ 21, 2025

Յուրի Կրոմով

Յուրի Կրոմով- ծնվել է 2011թ. Շիրակի մարզի Գյումրի քաղաքում
Մարզական քայլերը սկսել է 7 տարեկանից՝  ՀՀ ԿԳՄՍՆ «Ընտանիք» ՄՊՍ կենտրոնի մարտական արվեստի խմբակում:
Կյոկուշինկայի կարատեի միջազգային մրցաշարերի բազմակի չեմպիոն է: 
Ճեմպիոնական վերջին տիտղոսը նվաճել է 2024թ. հունիսի 2-ին Գյումրիում անցկացված Կյոկուշինկայ կարատեի 9-րդ միջազգային առաջնությանը՝ Օյամայի գավաթին: Մարզիկը զբաղեցրել է 1-ին պատվավոր հորիզոնականը, հռչակվել չեմպիոն:

Տեսնել Ավելին
մրտ 21, 2025

Հայկ Սարգսյան


Հայկ Սարգսյան-18 տարեկան, ծնվել է Գյումրիում
Վաղ տարիքից հետաքրքրված է եղել նկարչությամբ: Արվեստում առաջին քայլերը սկսել է 2016 թ. «Ընտանիք» կենտրի մանրանկաչության խմբակում:
Ոլորտում ունեցել է միջազգային, հանրապետական, մարզային և քաղաքային մրցույթների բազմակի հաղթող է: 2024թ. գերազանցությամբ ավարտել է կենտրոնի մանրանկարչության լրիվ դասընթացը և ընդունվել ՀՀ Գեղարվեստի պետական ակադեմիայի Գյումրու մասնաճյուղի գեղանկարչության բաժինը:

Արվեստում նրա ձեռքբերումներն են.

  • 2024 Ճապոնիայի Կանագավա քաղաքում անցկացված՝ «Եկեք նկարենք այն, ինչ ցանկանում ենք» խորագրով մրցույթում նվաճել է  պատվավոր «Գրան Պրի» մրցանակ։   
  • 2023 թվականի փետրվարի 11-ին Չեխիայի Հանրապետության Լիդիցե քաղաքի հայտարարած` «Պար» խորագրով մրցույթին արժանացել է շնորհակալագրի. 

Տեսնել Ավելին
մրտ 21, 2025

Սանասար Մանուկյան

 Սանասար Մանուկյան – 15 տ., ծնվել է ՀՀ Շիրակի մարզի Փոքրաշեն համայնքում

Կյոկուշինկայի կարատեով զբաղվում է 7 տարեկանից, մարզական ուղին սկսել է  «Ընտանիք» կենտրոնի մարտարվեստի խմբակում:

Միջազգային, հանրապետական, մարզային ու քաղաքային մրցաշարերի հաղթող է: 

պատանիների աշխարհի առաջնությունում հռչակվել է փոխչեմպիոն։ 

2024թ. օգոստոսի 2-ին, Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում անցկացված  Կյոկուշինկայի կարատեի պատանիների աշխարհի առաջնությանը համառ պայքարում մարզիկ՝ Սանասար Մանուկյանը չորս մենամարտ է ունեցել, որից մեկը Ադրբեջանը ներկայացնող մարզիկի, մյուսները Ղազախստանի ներկայացուցիչների հետ։ Մենամարտերում բացարձական հաղթանակ տանելով մրցակիցների դեմ Սանասարը պատանիների աշխարհի առաջնությունում նվաճել է արծաթե մեդալ, հռչակվելով առաջնության փոխչեմպիոն:

2024թ. հոկտեմբերի 26-ին և 27-ին Երևանի «Միկա» մարզահամալիրում Կյոկուշինկայի կարատեի պատանիների, երիտասարդների և մեծահասակների Եվրոպայի 36-րդ բաց առաջնությանը՝ Սանասար Մանուկյանը հռչակվել է Եվրոպայի չեմպիոն։

 

Տեսնել Ավելին