Մարտի 13-ից 24-ը «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի սկսնակ, մարզական 4-րդ և 3-րդ կարգ ունեցող թվով 23 սան մասնակցեցին Գյումրու Տիգրան Պետրոսյանի անվան «Շախմատի մարզադպրոց» ՀՈԱԿ-ում տեղի ունեցած գարնանային որակավորման մրցաշարին: Շուրջ 106 շախմատիստ` տարբեր ուսումնական հաստատություններից և մարզադպրոցներից մրցում էին լավագույն արդյունք ցուցաբերելու համար:
Մրցաշարի նպատակն էր զարգացնել դեռահասների շախմատային և մարզական ունակությունները, բարձրացնել մարզական որակավորումը:
Մրցաշարն անցկացվեց շվեյցարական մրցափուլով: Մասնակիցներից յուրաքանչյուրը՝ ցանկալի արդյունքի հասնելու համար, ցուցադրեց իր գիտելիքները, կամային որակները, մտքի ճկունությունը, արագ կողմնորոշվելու ունակությունը:
Շախմատի մարզադպրոցում տիրում էր լարված ու համառ պայքար: Արդյունքում «Ընտանիք» կենտրոնի սաներ` Աշոտ Կողպեցյանը զբաղեցրեց 1-ին տեղ, իսկ Աշոտ Նազարյանը` 3-րդ տեղ, ովքեր լրացրեցին 4-րդ մարզական կարգ և արժանացան պատվոգրերի։
Կենտրոնի մասակից 23 սանից 12-ը լրացրեցին նոր մարզական 4-րդ կարգ։
Ք. Մանուկյան
27/03/2017