You are here

«Ընտանիք» կենտրոնի սաների հաջողություները Կյոկուշինկայ կարատեի ոլորտում

Մայիսի 13-ին Գյումրու քաղաքապետարանի Արամ Սարգսյանի անվան համալիր մարզադպրոցում անցկացվեց Կյոկուշինկայ կարատեի հիմնադիր Մ. Օյամային նվիրված 4-րդ   միջազգային կարգի բաց առաջնություն՝ «Օյամայի գավաթ»: 
Առաջնությանը մասնակցում էին 100 մարզիկ Ռուսաստանից, Վրաստանից, Ղազախստանից, Երևանից և Հայաստանի տարբեր մարզերից: 
ՀՀ կրթության և գիտության նախարարության  «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի մարտական արվեստի խմբակի սաները ևս ունեցան իրենց մասնակցությունը: 
Մրցաշարին կենտրոնի մասնակից 7 սան գրավեցին մրցանակային տեղեր: Տարբեր տարիքային խմբերում և քաշային կարգերում 3 սան դարձան արծաթե մեդալակիրներ՝ զբաղեցնելով 2-րդ հորիզոնականը, իսկ 4 սան՝ բրոնզե մեդալակիրներ՝ զբաղեցնելով 3-րդ հորիզոնականը: Մեկ սան «Կատա» մարզաձևում դարձավ արծաթե մեդալակիր: Մասնակիցները պարգևատրվեցին պատվոգրերով: 
Մրցաշարի անցկացումը նպատակ ուներ բացահայտելու լավագույն մարզիկներին, որոնք հնարավորություն կունենան հունիսի 5-ից 6-ը Ղազախստանի Կարագանդա քաղաքում մասնակցելու աշխարհի պատանեկան առաջնությանը: 
 
Ս. Վարդանյան
 
14/05/2018