You are here

«Ընտանիք» կենտրոնի սանը առաջին պատվավոր հորիզոնականում է 27 երկրների 4500 մասնակիցների մեջ

Բելառուսի Հանրապետությունում անցկացվող «Աշխարհի երեխաները բարեկամներ են» խորագրով մանկական նկարի 7-րդ միջազգային օնլայն մրցույթում Հայաստանը ներկայացրած «Ընտանիք» ՄՊՍ կենտրոնի մանրանկարչության խմբակի սան Անժելա Պապիկյանը 14-16 տարեկանների տարիքայի խմբում գրավել է առաջին պատվավոր հորիզոնականը:
Մրցույթին մասնակցել են աշխարհի 27 երկրների 4500 պատանի նկարիչներ, ցուցահանդեսի հանդիսավոր բացումը տեղի է ունեցել Բելառուսի Հանրապետության ազգային արվեստի թանգարանում ՝ արվեստի տաճարում:
«Ընտանիք» կենտրոնի կիրառական արվեստի՝ մանրանկարչության, գեղանկարչության և ասեղնագործության խմբակներից Հայաստանը ներկայացրել են ևս 14 սաներ՝ Գայանե Անղալադտյանը, Էվելինա Ավագյանը,Մարիամ Բաղդասարյանը, Տաթև Սողոյանը,Արուսյակ Մկրտչյանը, Վահրամ Համբարյանը, Նադեժդա Կրոմովան, Սիլվա Ցոլակյանը, Թամարա Խաչատրյանը, Ալվարդ Ղարագյոզյանը, Արսեն Դավթյանը, Արինա Դերգաչեվան, Նազենի Հարությունյանը և Սոֆիա Դաշկովսկայան:
Շնորհավորում ենք կենտրոնի բոլոր սաներին ու խմբավարներին՝ Անահիտ Մանուկյանին, Արթուր Մուրադյանին՝ մրցույթին լավագույնս ներկայանալու համար, մասնահատուկ կարևորում ենք մանրանկարչության խմբակի սան՝ տաղանդավոր նկարչուհի Անժելա Պապիկյանի ու խմբակի ղեկավար Վարդևար Շամամյանի հաղթանակը, մաղթում ենք նոր նվաճումներ ու ստեղծագործական վերելքներ:
Տնօրենություն
Ցուցադրության հանդիսավոր բացման տեսագրությունը՝ https://www.youtube.com/watch?time_continue=58&v=3pSkG7KzVNo&feature=emb...
26/06/2020