You are here

«Ընտանիք» կենտրոն. «Դուդուկի վարպետը» խորագրով միջոցառում

Մարտի 27-ին ԿԳՆ «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնում դուդուկի նվագի սիրահարներն ունկնդրեցին հայկական ավանդական նվագարանի դյութիչ ելևէջները. կենտրոնի դուդուկի խմբակի սաների մասնակցությամբ տեղի ունեցավ «Դուդուկի վարպետը» խորագրով միջոցառում՝ նվիրված Հայաստանի ժողովրդական արտիստ, նշանավոր դուդուկահար, երգաստեղծ Վաչե Հովսեփյանին: 
Միջոցառման նպատակն էր սաներին ծանոթացնել Վաչե Հովսեփյանի արվեստին, արժևորել դուդուկը՝ որպես հայկական մշակութային հարստություն, նպաստել դեռահասների ստեղծագործական կարողությունների զարգացմանը:
Մեծ վարպետին նվիրված հուշ-ցերեկույթի նվագացանկը բավականին ընդարձակ էր. ընդգրկված էր Վաչե Հովսեփյանի հայկական ժողովրդական և գուսանական մեղեդիները, գուսան Շերամի, Կոմիտասի, Սայաթ-Նովայի ստեղծագործությունները: 
Հայկական երաժշտական գործիքի միջոցով կենտրոնի դուդուկահար սաների մատուցած յուրաքանչյուր ստեղծագործություն ազդեցիկ էր հնչողությամբ և կատարողականությամբ:
Միջոցառման ընթացքում տեսանյութի միջոցով ներկայացվեց նաև Վաչե Հովսեփյանի կյանքի և ստեղծագործական ուղու վերաբերյալ հետաքրքիր տեղեկություններ:
Սաների կատարումները ջերմ ընդունելության արժանացան հանդիսատեսի կողմից, ով իր իր ծափողջույններով ևս բարձր գնահատեց խմբակի աշխատանքի արդյունքը:
 
Գ.Մանուկյան
    
29/03/2019