You are here

«Ընտանիք» կենտրոն. «Ես մասնիկն եմ բնության» խորագրով ցուցահանդես

                                      Բնությունն ամենաստեղծագործ վարպետն է:
                                                                         Ցիցերոն
 
ՀՀ ԿԳՆ «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնը մայիսի 29-ին Շիրակի մարզի Երազգավորս համայնքում անցկացրեց «Ես մասնիկն եմ բնության» խորագրով գեղանկարչության ցուցահանդես: Ցուցահանդեսի նպատակն էր անհատական ստեղծագործական աշխատանքներում ներկայացնել մարդ-բնություն կապը, երեխաների մեջ արթնացնել հոգատարություն և սեր բնության նկատմամբ:
Ցուցահանդեսին ներկա էին Երազգավորս համայնքի դպրոցի տնօրինությունը, մանկավարժներ, ծնողներ, աշակերտներ, համայնքի բնակիչներ:
Ցուցահանդեսն իր թեմատիկ ինքնատիպությամբ սաներին հաղորդակից դարձրեց բնության անգերազանցելի գեղեցկությանը:
 Իրենց մանկական ընկալմամբ սաների ստեղծագործություններում  արտահայտվում էր մարդու և բնության փոխհարաբերությունները, գույնի և ձևի յուրօրինակ համադրությունն ու զուգակցումը:  
Երազգավորսի միջնակարգ դպրոցի տնօրեն Ա. Մխիթարյանն իր շնորհակալական խոսքը հղեց «Ընտանիք» կենտրոնի տնօրինությանը և մանկավարժներին՝ նշելով, որ նմանատիպ միջոցառումներն ունեն ճանաչողական մեծ նշանակություն, քանզի ձևավորում են երեխաների գեղագիտական ճաշակը, ամրապնդում են մարդ-բնություն անքակտելի կապը և նպաստում բնապահպանական դաստիարակության ամրապնդմանը: 
Լավագույն ստեղծագարծական աշխատանքների հեղինակները պարգևատրվեցին պատվոգրերով:
\
Արփինե Մանուկյան
 
       
 
30/05/2017