Մայիսի 11-ին Կատարողական արվեստի համաշխարհային ասոցիացիայի կողմից կազմակերպված «Կովկասի առաջնություն-2017» մարզային մրցույթ-փառատոնում ՀՀ ԿԳՆ «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի ազգագրական երգ ու պարի խմբակի սան Տարոն Ղազարյանը 11-15 տարիքային խմբում զբաղեցրեց 1-ին տեղը և կմասնակցի հուլիս ամսին Երևանում կայանալիք «Կովկասի առաջնություն-2017» միջազգային մրցույթ-փառատոնին: Միջազգային մրցույթ-փառատոնի մասնակցության իրավունք ստացան նաև «Ընտանիք» պարային համույթը և կենտրոնի երգի խմբակի սան Գրիգոր Գալաջյանը:
Նշենք նաև, որ ապրիլ ամսին կայացած «Զվարթնոց» հայ երգի մրցույթ-փառատոնին տարբեր տարիքային խմբերում 15-ամյա Տարոնը և նույն խմբակի սան 17-ամյա Ֆերդինանդ Մուրադյանը «Ժողովրդական երգ» անվանակարգում արժանացել էին 1-ին մրցանակի:
Հ. Սարգսյան
15/05/2017