You are here

«Ընտանիք» կենտրոն. «Հին աստվածներ» խորագրով գեղանկարչական ցուցահանդես

ԿԳՆ «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնը մայիսի 30-ին Շիրակի մարզի Երազգավորս համայնքում անցկացրեց «Հին աստվածներ» խորագրով գեղանկարչական ցուցահանդես: 
Միջոցառմանը ներկա էին «Ընտանիք» կենտրոնի մանկավարժներ, արվեստագետներ, Երազգավորսի միջնակարգ դպրոցի աշխատակիցներ, ծնողներ, աշակերտներ, համայնքի բնակիչներ:
Ցուցահանդեսին ներկայացված էին Երազգավորս համայնքում գործող «Ընտանիք» կենտրոնի գեղանկարչության խմբակի 21 սանի շուրջ 80 աշխատանք: 
Մինչ ցուցահանդեսի դիտումը, սաները ներկայացրին հայ հին դիցաբանությունը և հերոսների վերաբերյալ տեղեկատվություն, որն ուսումնասիրել էին թեման լավագույնս ներկայացնելու համար: Աշխատանքներում դեռահասներն արտահայտել էին իրենց պատկերացումները հին աստվածների վերաբերյալ և ցուցաբերել ստեղծագործական ինքնատիպ մոտեցում: 
Երազգավորս համայնքի միջնակարգ դպրոցի տնօրեն Ա. Մխիթարյանը հայտնեց իր կարծիքը և գոհունակությունը, բարձր գնահատեց սաների կատարած աշխատանքները և ոգևորեց  նրանց շարունակելու ստեղծագործել նույն ոգով: Սաների ծնողները ևս շնորհակալություն հայտնեցին «Ընտանիք» կենտրոնի տնօրինությանն իրենց երեխաներին գեղագիտական դաստիարակություն տալու համար:
Միջոցառումն ամփոփեց «Ընտանիք» կենտրոնի փոխտնօրեն Ս.Պետրոսյանը, շնորհավորեց սաների հերթական կայացած ցուցադրության առթիվ և մաղթեց նրանց ստեղծագործական վերելքներ:
 
Ա. Մանուկյան
 
 
    
31/05/2018