Հոկտեմբերի 30-ին ԿԳՆ «Ընտանիք» կենտրոն մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնում տեղի ունեցավ «Մանուկ երազանքի գույները» խորագրով ցուցահանդես:
Ցուցասրահում ներկայացված էին կենտրոնի վիտրաժային նկարչության խմբակի սաների վիտրաժային և կվիլինգե աշխատանքները:
Ցուցահանդեսին ներկա էին արվեստագետներ, ծնողներ, մանկավարժներ, Կարա-Մուրզայի անվան պետական երաժշտական քոլեջի ուսանողներ և կենտրոնի սաներ:
Խմբակի սաները ներկայացրին վիտրաժային նկարչության և կվիլինգի առանձնահատկություններն ու յուրահատկությունները, կատարման տեխնիկան, դեկորատիվ և կիրառական նշանակությունը: Աշխատանքներում վառ արտահայտված էր սաների գունային զգացողություններն ու ներդաշնակ համադրելու կարողությունները:
Ներկաները հետաքրքրությամբ դիտեցին ցուցադրությունը և իրենց հիացմունքն արտահայտեցին սաների ստեղծած գունագեղ և ինքնատիպ աշխատանքների վերաբերյալ:
Ն. Սնխչյան
05/11/2018