You are here

«Ընտանիք» կենտրոն. «Պարարվեստի գյումրեցի երախտավորը» խորագրով միջոցառում՝ նվիրված պարարվեստի վարպետ Ա. Շաբոյանին

ՀՀ կրթության և գիտության նախարարության «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի դահլիճում մայիսի 22-ին անցկացվեց «Պարարվեստի գյումրեցի երախտավորը» խորագրով միջոցառում՝ նվիրված պարարվեստի վարպետ Աղասի Շաբոյանին:
Միջոցառումը սկսվեց պարարվեստի նվիրյալի կյանքի և գործունեության ներկայացմամբ, ցուցադրվեց տեսանյութ վարպետի բեմական արվեստի և հայկական պարարվեստի զարգացման մասին: Պարարվեստի խմբակի սաները հանդես եկան Գյումրուն բնորոշ երգերով ու պարերով, դուդուկի հաճելի ու հուզիչ երգերի կատարումներով: 
Ցերեկույթի ընթացքում ներկաները դիտեցին վարպետի ղեկավարած «Շիրակ» պարային համույթի համերգների տեսագրությունից, «Շիրակի մեղեդիներ» ֆիլմից  հատվածներ, ինչպես նաև պարուսույցի բեմադրած`«Հաղթանակի երգ», «Զեյթունի ծառ», «Գյումրվա պարերի շարան» պարային բեմադրությունները: 
Հուզական ու տպավորիչ էր միջոցառման ավարտը. ընթերցվեց Աղասի Շաբոյանի գրած նամակն՝ ուղղված նրա սան, կենտրոնի ավագ պարուսույց  Մուրադ Թորոսյանին: Այն նաև կոչ էր սիրել պարարվեստը և դաստիարակել սերունդներին հայրենասիրական վեհ գաղափարներով:
Ցերեկույթը ևս մեկ առիթ էր մեծարելու պարարվեստի մեծ երախտավորին, տեղափոխվելու Գյումրվա անզուգական կոլորիտով ու ավանդույթներով հարուստ միջավայր:
 
Պարուսույց՝   Մ. Թորոսյան                                                               
 
     
23/05/2018