You are here

«Ընտանիք» կենտրոն. Աղետալի երկրաշարժի 30-րդ տարելիցին նվիրված «Վերածնված քաղաք» խորագրով ցուցահանդես

Դեկտեմբերի 12-ին ԿԳՆ «Ընտանիք» կենտրոնում տեղի ունեցավ գեղանկարչության խմբակի սաների «Վերածնված քաղաք» խորագրով ցուցահանդեսը՝ նվիրված աղետալի երկրաշարժի 30-րդ տարելիցին:
Ցուցահանդեսի նպատակն էր պատկերել հին և վերածնված Գյումրին, գնահատել յուրահատուկ կոլորիտ ունեցող քաղաքի մշակութային արժեքները:
Ցուցահանդեսի բացմանը ներկա էին արվեստագետներ, մանվակարժներ, ծնողներ, սաներ:
Գեղանկարչության խմբակի սաները ուսումնասիրելով մինչերկրաշարժյան Գյումրու վերաբերյալ տեղեկատվությանը, իրենց տպավորություններն արտահայտել էին ստեղծագործական աշխատանքներում՝ արտացոլելով քաղաքի յուրահատուկ ճարտարապետական ոճը, պատմամշակութային արժեք ներկայացնող կառույցները: 
Չնայած երկրաշարժի թողած հետքերին, սաները հասկացել ու յուրովի էին վերարտադրել թեման՝ իրենց նկարներում պատկերելով վերածնված Գյումրին:
Ցուցահանդեսին լավագույն մասնակից սաները պարգևատրվեցին պատվոգրերով: 
 
Ա. Մուրադյան
 
 
        
13/12/2018