Դեկտեմբերի 21-ին ԿԳՆ «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի «Մեսրոպյան այբուբեն» ընթերցասրահում տեղի ունեցավ երգարվեստի խմբակի սաների բաց համերգը: Ամանորի և Սուրբ ծննդյան տոներին ընդառաջ պատանի կատարողները խմբակի ղեկավար Արևիկ Թանաշեանի գլխավորությամբ ներկայացրին հայ և արտասահմանյան թեմատիկ և հոգևոր երգերի շարք:
Միջոցառմանը ներկա էին Շիրակի պետական համալսարանի հոգեբանության ամբիոնի վարիչ, հոգեբանական գիտությունների դոցենտ Կարինե Սահակյանն ու դասախոս, ազգագրագետ Անդրանիկ Շահինյանը, «Ընտանիք» կենտրոնի տնօրինությունը, մանկավարժներ, ծնողներ և սաներ:
«Ընտանիք» կենտրոնի նորաստեղծ երգարվեստի խմբակի սաների կատարումները հիացրին ներկաներին՝ արժանանալով բարձր գնահատականի և գովեստի խոսքերի հյուրերի, կենտրոնի տնօրինության և ծնողների կողմից, որոնք ավելի ոգևորեցին դեռահասներին: Ակնհայտ էր մանկավարժի նվիրական աշխատանքի արդյունքը:
«Ե՛վ պայմանները, և՛ հոգևոր մթնոլորտը, սաների գերազանց կատարումները եկան ապացուցելու, որ յուրաքանչյուր մայր կցանկանար, որ իր երեխան այդտեղ կանգնած լիներ: Նրանք այնքան լավ կատարեցին հոգևոր երգերը, որ ինձ մի պահ թվաց, որ Հիսուսն իսկապես գալու է»,-նշեց իր խոսքում ազգագրագետ Կարինե Սահակյանը:
Հ. Սարգսյան
22/12/2017