Հունիսի 22-ին «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի դահլիճում տեղի ունեցավ մշակութային բնօրրան Գյումրուն նվիրված «Հին ավանդական հարսանիք» խորագրով թատերական ներկայացում:
Միջոցառումը սկսվեց հարսանքավորների պատրաստության արարողակարգով, այնուհետև սաները բեմականացրին հին ավանդական հարսանիք՝ բոլոր ավանդույթներով ու կոլորիտով:
Միջոցառման ընթացքում սաները ներկայացան հին ավանդական ժամանակաշրջանին բնորոշ սանրվածքներով, տարազներով և ծիսական համապատասխան պարագաներով, երգ ու պարով: Օգտվելով հայկական ազգագարության պատմությունից՝ նրանք ներկայացրին հարսանեկան արարողություններ, որոնցից ոչ բոլոր ծեսերն են պահպանվել, բայց դրանցից շատերն էլ այսօր արդիական են:
Արդյունքում դեռահասները ծանոթացան Հայաստանի տարբեր շրջանների հարսանյաց տոներին և հարսանիքներում դեռևս պահպանված սովորույթներին:
Բեմում իսկական տոնակատարություն էր. փոքրիկ «հարսանքավորները» կարողացան դիտարաժան խաղ ցուցադրել և հարսանեկան տրամադրությունը փոխանցել հանդիսատեսին:
Ա. Միքայելյան
27/06/2018