Մայիսի 11-ին ԿԳՆ «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի նախաձեռնությամբ խմբասենյակներում, բակում և հարակից տարածքում կազմակերպվեց «Մաքուր պահենք մեր հայրենիքը» խորագրով շաբաթօրյակ:
Նպատակն էր բարելավել ընդհանուր էկոլոգիական իրավիճակը, դաստիարակել բնությունը պահպանելու մշակույթ, սաներին ներգրավել կազմակերպչական ու հանրօգուտ աշխատանքներում:
Շաբաթօրյակին ակտիվ մասնակցություն ցուցաբերեցին կենտրոնի խմբակների սաները, մանկավարժները:
Տնօրինության կողմից տրվեց համապատասխան հանձնարարականներ, կատարվեց աշխատանքի բաժանում, տրամադրվեց անհրաժեշտ տնտեսական նյութեր և պարագաներ:
Շենքի ներսում աշխատանքներն ընթացան աշխույժ և ոգևորիչ մթնոլորտում, զուգահեռ կենտրոնի բակում կազմակերպվեց տնկիների և վարդի թփերի տեղադրում, հողի և սիզամարգի մշակում:
Շաբաթօրյակի մասնակից սաները՝ կարևորելով կանաչ ու էկոլոգիապես մաքուր քաղաք ունենալու անհրաժեշտությունը, պատրաստեցին նաև «Մաքուր պահենք մեր հայրենիքը» կոչով ցուցապաստառ:
Ք. Մխիթարյան
13/05/2019