You are here

«Ընտանիք» կենտրոն. Սրբոց Թարգմանչաց տոնին նվիրված «Որք Զարդարեցին» խորագրով միջոցառում

Հոկտեմբերի 10-ին ԿԳՄՍ նախարարության «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնում նշվեց Սրբոց Թարգմանչաց տոնը՝ անգլերենի և երգարվեստի խմբակների սաների մասնակցությամբ:  
«Որք Զարդարեցին» խորագրով միջոցառման նպատակն էր արժևորել թարգմանչաց շարժման կարևորությունը,  գնահատել մատենագրության դերն ու նշանակությունը հայ մշակույթի պահպանման և տարածման գործում, սաներին ծանոթացնել ժամանակակից հայ գրողների և թարգամինչների հետ:
Միջոցառումը սկսվեց սահիկի ցուցադրմամբ՝ քահանայի օրհնաբեր խոսքով, որին հաջորդեց Սրբոց Թարգմանչաց տոնի խորհրդի ներկայացումն ու մեկնությունը:
Օրվա խորհրդին համահունչ սաները երգեցին հոգևոր շարականներ, ասմունքեցին սաղմոսներ: Տպավորիչ էր երգարվեստի խմբակի սաների կատարած սաղմոսերգությունը՝ Արևիկ Թանաշեանի մշակմամբ:
Սաները կլոր սեղանի շուրջ քննարկեցին նաև ժամանակակից հայ գրողների և թարգմանիչների ստեղծագործությունները և ևս մեկ անգամ համոզվեցին, որ սուրբ թարգմանիչներն իրենց կյանքով և գործով դարձան հայ ժողովրդի թարգմանը և այսօր էլ  շարունակում են իբրև փարոս լուսավորել հայոց ապագան:
 
Վ. Թանաշեան
 
 
 
        
21/10/2019