You are here

«Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոն՝ Նինոծմինդայի «Ռաֆայել Ջավախ» կրթամշակութային երիտասարդական կենտրոնում

«Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոն՝ Նինոծմինդայի «Ռաֆայել Ջավախ» կրթամշակութային երիտասարդական կենտրոնում...

««Ընտանիք»-ն անիվների վրա» կրթամշակութային ծրագիր անբաժան բաղադրիչներից է՝ հոգևոր մշակույթի ճանաչումը նաև: Կենտրոնի սաների դեպի Ջավախք եռօրյա կրթամշակութային այցն ամփոփվեց Նինոծմինդայի «Ռաֆայել Ջավախ» կրթամշակութային երիտասարդական կենտրոնում: Սամցխե-Ջավախքի առաջնորդական փոխանորդության Նինոծմինդայի շրջանի հայության և, Սուրբ Սարգիս եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Արմաշ քահանա Պողոսյանն ընդունեց «Ընտանիք» կենտրոնի մանկավարժներին, սաներին։ Անձամբ ծանոթացրեց կենտրոնի կրթական ու մշակութային այն նախագծերին ու ծրագրերին։ Կենտրոնի հարևանությամբ գտնվող 1895 թվականին կառուցված Սուրբ Սարգիս եկեղեցում Տեր Արմաշ քահանայի օրհնությամբ միասնական աղոթք բարձրացրեցին:

01/11/2021