You are here

«Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնը շարունակում է մասնագիտական կողմնորոշման վարպետաց դասեր անցկացնել սահմանամերձ և լեռնային համայնքներում

Շիրակի մարզի Ամասիայի տարածաշրջանի լեռնային գյուղերից մեկն է Ողջին: Դպրոցակաների առօրյա սահմանափակ է և գրեթե կտրված են ազգային արհեստի, արվեստի մշակութային արժեքներով հետաքրքրվելու, ծանոթանալու, մասնագիտւթյան ընտրության հարցում կողմնորոշվելու հնարավորություններից:

««Ընտանիք»-ն անիվների վրա» կրթամշակութային ծրագիրը լավագույն առիթ ու հարթակ է ստեղծում, լրացնելու բացերը: Կենտրոնի փայտարվեստի, մանրանկարչության, վիտրաժային նկարչության, կարպետագործության, թաղիքագործության, կավագործության, ուլունքագործության, գոբելենագործության վարպետության դասերին դեռահասները կարողացան մանրամասն ծանոթանալ ազգային մշակույթին, տիրապետել կիրառման տեխնիկային: Վարպետաց դասերին բացահայտվեցին շնորհալի շատ դեռահասներ, ովքեր ցանկություն հայտնեցին խորանալ մասնագիտություններում և ձեռք բերել ավելի շատ գիտելիքներ: Ծրագիրը արհեստի և արվեստի վարպետության դասերի մատչելիության և հասանելիության ապահովումն մեծ հնարավորություն է ստեղծում համայնքների դեռահասների համար: Համայնքային այցերը շարունակվում են։

07/10/2022