«Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնն Ախալքալաքի գավառագիտական թանգարանում
««Ընտանիք»-ն անիվների վրա» կրթամշակութային ծրագիր շրջանակներում Ջավաքի երիտասարդական ու «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի սաներն էքսկուրսիա անցկացրեցին Ախալքալաքի գավառագիտական թանգարան, որը միակն է Ախալքալաքի շրջանում: Այն իր եզակի ցուցանմուշներով Ջավախքի մշակութային կյանքում յուրահատուկ դեր է կատարում: Թանգարանում հինգ բաժիններում` ժողովուրդների բարեկամության, Ջավախքի պատմության, Ջավախքի ազգագրության, պատերազմական փառքի, խորհրդային շրջանի, մտավորականների մասին վկայող պատմություններ են ներկայացված: Դրանք սերուդների համար պատմության խոսուն վկաներն են, որոնք պահպանվում են: Ընտանիք կենտրոնի սաների համար գիտական ճանաչողական էքսկուրսիայում ամեն բան ներկայացվեց ջավախահայության կենցաղի ու պատմության մասին: