You are here

«Ի հուշ Մեծ եղեռնի» խորագրով ստեղծագործական մրցույթի ամփոփում

 
Ապրիլի 13-ին ՀՀ կրթության և գիտության նախարարության «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնում գնահատող հանձնախմբի կողմից ամփոփվեց «Ի հուշ Մեծ եղեռնի» ծրագրի շրջանակում հայտարարված ստեղծագործական մրցույթի արդյունքները: Մրցույթին մասնակցած  14-18 

տարեկան  49 դեռահասներից լավագույն ստեղծագործական աշխատանքների հեղինակներ ճանաչվեցին` 
շարադրություն` 
 I տեղ - գորգագործության խմբակի սան` Գայանե  Հովհաննիսյան
 II տեղ - հագուստի մոդելավորման խմբակի սան` Աիդա Դեմիրճյան 
III տեղ - խեցեգործության խմբակի սան` Սեդա Ղազարյան
նկարչություն`
I տեղ – գեղանկարչության խմբակի սան` Վահրամ Համբարյան
II տեղ մանրանկարչության խմբակի  սան` Գոհար Թումանյան
III տեղ մանրանկարչության խմբակի  սան` Յուրա Պոլեյան:
հագուստի մոդելավորում՝ Վարդուհի Կողպեցյան
կարպետագործություն ՝ Ասյա Հակոբյան:
Խմբային աշխատանքներ.
սահիկահանդես`
համակարգչային  խմբակի  10 սան
դեկորատիվ-կիրառական արվեստ՝ 
փայտարվեստի խմբակի 8 սան
գոբելենագործության խմբակի  4 սան 
Մրցույթի շրջանակում կենտրոնի ռադիոկապի խմբակի սաները ապրիլի 24-ին ռադիոկապի միջոցով ամբողջ աշխարհում կտարածեն տեղեկատվություն Հայոց ցեղասպանության մասին: 
Վերոնշյալ խմբակների սաները` որպես խրախուսանք, կմասնակցեն Ծիծեռնակաբերդի հուշահամալիր կազմակերպվող այցին:
 
Հ. Սարգսյան
 
           
 
14/04/2017