You are here

«Խաղաղության արծիվներ» խորագրով բաց դաս՝ նվիրված Հայոց բանակի կազմավորման 29-ամյակին

 «Խաղաղության արծիվներ» միջոցառումը  սկսվեց 2020 թվականի սեպտեմբերի 27-ին հայ-ադրբեջանական սահմանին սանձազերծված պատերազմում  կյանքը հայրենիքին նվիրած հայ զինվորի հիշատակի առաջ խոնարհմամբ և հարգանքի տուրքի մատուցմամբ․ ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին բոլոր քաջորդիների անմահ հիշատակը, այնուհետև ազգագրական երգ ու պարի խմբակի սաները կատարեցին Հայոց բանակի հիմնը՝ «Երազ իմ երկիր հայրենի»։ Մասնակիցները վերհիշեցին հայկական պետության պարծանք, ուժ ու հպարտություն Զինված Ուժերի կազմավորման պատմությունը։

Հնչեց երախտիքի խոսք՝ ուղղված բոլոր նահատակված զինվորներին, մասնավորապես «Ընտանիք» կենտրոնի և Գյումրու թրվ 4 արհեստագործական պետական ուսումնարանի հայրենիքի պաշտպան նախկին սաների անունները, խնկարկվեց 44-օրյա ռազմական գործողությունների մասնակից՝ Արման Յուրիկի Գրիգորյան,Էլֆիկ Գագիկի Գրիգորյան,Արթուր Սուրենի Աթոյան,Կարեն Խաչիկի Սարգսյան,Հովհաննես Քաջիկի Գասպարյան,Հարություն Արտաշեսի Ղազարյանի հերոս-շրջանավարտների անմահ հիշատակը, ովքեր ընկան գոյամարտում։

Շնորհակալական խոսքեր ուղղվեցին կենտրոնի և ուսումնարանի մանկավարժներ՝ Հայկ Հովհաննիսյան,Արթուր Վարդանյան, Լևոն Իգիթյան , ովքեր պատերազմի առաջին օրվանից կամավորագրվեցին հայրենիքի պաշտպանության սուրբ գործին։

 Դասն եզրափակվեց ազգագրական երգ ու պարի խմբի ղեկավար Կարեն Աթոյանի խոսքով և ինքնատիպ գեղանկարի ստեղծմամբ․ ներկաները Հայկական պետության քարտեզի ուրվագծի մեջ եռագույն ներկերով գրեցին մեկ բառ, նկարեցին մեկ սիմվոլ՝ ի նշան միասնականության ու համատեղ ջանքերով հայրենի եզերքը շենացնելու վճռականությամբ։

02/02/2021