You are here

«Խաղաղության գինն ուժն է, իսկ ուժը միասնականության մեջ է»՝ «Ընտանիք» կենտրոնի «Ձմեռային հեքիաթ» ամանորյա միջոցառումների շարքը

ՀՀ ԿԳՄՍՆ «Ընտանիք» ՄՊՍ կենտրոնում կազմակերպվեցին 6-10, 11-13 և 14-18 տարիքային խմբերի համար Ամանորին և Սուրբ Ծնունդին նվիրված տոնական միջոցառումներ։ Դեկտեմբերի՝  23, 24 և 26–ին կենտրոնի և Արցախից տեղահանված՝ Գյումրիում ապաստանած արցախցի սաների համար անցկացվեց «Ձմեռային հեքիաթ» խորագրով տոնական միջոցառում։ Տերունական աղոթքով և Աշոցքի հայ կաթողիկեների ժողովրդապետ՝   Տեր Հովսեփ Գալստյանի օրհնությամբ սկսվեց տոնական միջոցառումը, քահանան 6-13 տարեկան սաներին ներկայացրեց Սուրբ Ծնունդի խորհուրդը։ Այնուհետև ներկաները դիտեցեին «Անառակ որդու վերադարձը» քրիստոնեական առակի հիման վրա կենտրոնի թատերական արվեստի խմբակի սաների բեմադրած ներկայացումը, մասնակցեցին Ձմեռ պապի և Ձյունանուշի հետաքրքիր խաղ-մրցույթներին և գեղարվեստկան տոնական գունեղ միջոցառմանը։ Երգեցին ու պարային հետաքրքիր ելույթներով հանդես եկան նաև արցախցի փոքրիկները:

Կենտրոնի պարարվեստի, երգարվեստի և երաժշտարվեսի խմբակների տոնական ելույթներով միջոցառման ավարտին Ձմեռ պապն ու Ձյունանուշը ֆրանսիական Œuvre d’Orient կազմակերպության աջակցությամբ «Ընտանիք» ԲՀԿ կողմից բաժանեցին ամանորյա նվերներ։

 Դեկտեմբեր 27–28-ին, «Երաժշտության ռիթմերը» դիմակահանդեսին մասնակցեցին 14-18 տարիքային խմբերի սաները։ Տոնական միջոցառումների շարքն ամփոփվեց 2023 թվականը մեծ հույսերով ու ակնկալիքներով դիմավորելու, միմյանց բարին, միասնականություն և խաղաղություն մաղթելու ուղերձով։

29/12/2022