You are here

«Հայի ուժը. Ազնավուր-100» խորագրով ծրագրի շրջանակում վարպետաց դասեր Հ. Իգիթյանի անվան Վանաձորի գեղագիտության ազգային կենտրոնում

Գեղագիտության, դեկորատիվ-կիրառական արվեստի ճյուղերի վարպետաց դասերն անցկացվեցին ազնավուրյան երգերի ներքո: Գեղագիտության ազգային կենտրոնը մեկ օրով լցված էր «Ընտանիք» կենտրոնի սաների Շառլ Ազնավուրի ստեղծագործությունների կատարումներով, ասմունքներով: Վարպետաց դասերը նաև փորձի փոխանակում էր, որին մասնակցեցին երկու կենտրոնների մանկավարժներն ու սաները: Ազնավուրյան շնչով հագեցած օրն ավարտվեց դուդուկի հայկական պարերգերի կատարմամբ և միասնական պարով:

20/05/2024