You are here

«Հայկական ժողովրդական պարերգեր և ռիթմեր» խորագրով համերգ

ԿԳՄՍՆ «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնում դհոլի և դուդուկի խմբակների սաների մասնակցությամբ տեղի ունեցավ «Հայկական ժողովրդական պաերգեր և ռիթմեր» խորագրով համերգ։ Միջոցառման նպատակն էր արժևորել հայկակական ժողովրդական երաժշտարվեստը, սաներին ուսուցանել հայկական պարերգեր և հայկական ռիթմեր, գնահատել հայկական ժողովրդական երգն ու երաժշտությունը, ռիթմիկ ելևէջները դուդուկի և դհոլի նվագակցությամբ։

Երաժշտարվեստի խմբակների սաները

ներկայացրեցին ազգային նվագարաների դուդուկի և դհոլի ծագման պատմությունը։  Հայկական երաժշտական գործիքների դուդուկահար և դհոլահար սաների  մատուցած յուրաքանչյուր ստեղծագործություն ազդեցիկ էր իր հնչողությամբ և կատարողական արվեստով։ Սաները մեծ սիրով կատարեցին ժողովրդական տարբեր պարերգեր։ Ներկաները մեծ բավականությամբ լսեցին սաների կատարումները և բարձր ծափերով արտահայտեցին իրենց տպավորությունները։

22/11/2021