Տոնին նվիրված վիտրաժային նկարչության խմբակը բաց դաս-ցուցահանդես անցկացրեց, որին հրավիրված էին սաների ծնողները, տատիկներն ու քույրերը։ Սաները տարբեր լեզուներով հնչեցրեցին մայրիկ բառը, որից հետո ասմունքեցին, երգեցին ու շնորհավորանքներ հղեցին մայրիկներին։ Ներկայացրեցին կվիլինգի պատմությունը, յուրաքանչյուր սան իր մայրիկի հետ պատրաստեց տոնական բացիկ։Դասի ավարտին ծնողները դիտեցին սաների վիտրաժային նկարչության և կվիլինգի համատեղ աշխատանքները, ինչն այնուհետև ցուցադրվեց կենտրոնում։ Հարց ու պատասխանի միջոցով ամփոփվեց նաև անցած թեմաները։
15/04/2021