Հունիսի 19-ին Գյումրու «Ընտանիք» ՄՊՍ կետրոնում տեղի ունեցավ կենտրոնի անգլերենի և շախմատի խմբակների սաների կողմից կազմակերպված ՀՀ պետական դրոշի օրվան նվիրված՝ «Մենք միասնական ուժ ենք» խորագիրը կրող բաց դասը, որն իր մեջ ամփոփում էր անկախ հայրենիքի և միսանական ուժի խորհուրդը:
Բաց դասի նպատակն էր ներկայացնել հայ ժողովրդի անցած պատմական ուղին և միասնականության դրսևորումները, նպաստել պետական և ազգային արժեքների պահպանման ու արժևորման կարևորության գիտակցմանը, խթանել հայրենասիրական դաստիարակությունը:
Հուզիչ ու խրոխտ էր Հայասատանի Հանրապետության պետական օրհներգի կատարումը: Սաները մեծ ոգևորությամբ ներկայացրեցին Հայասատանի Հանրապետության պետական խորհրդանիշերի ստեղծման պատմությունը: Հնչեցին նաև մեծանուն հայ բանաստեղծների ստեղծագործությունները՝ նվիրված դարերի և հազարամյակների հնություն ունեցող մեր հայրենիքին՝ մայր Հայաստանին:
Հատկապես տպավորիչ էր բաց դասի ավարտը, որը եզրափակվեց մանուկների շուրթերից հնչած ոգևորիչ խոսքերով. «Մենք միսանական ուժ ենք, մենք քո վաղվա օրվա քաղաքացիներն ենք և դեռ շատ ենք օգնելու քեզ, քանի որ մեր նախնիների արդար գործի շարունակողն ենք… Հպարտորեն ու վստահ ասում ենք. մենք քո զավակներն ենք, Հայաստա՛ն»:
Անգլերենի խմբակի խմբավար՝ Նաիրա Ղուկասյան