Շախմատի միջազգային օրվան նվիրված «Ընտանիք» կենտրոնի շախմատի խմբակի սաները՝ Գյումրու Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի մարզադպրոցի հետ համագործակցությամբ, անցկացրեցին՝ «Շախմատը կյանք է, կյանքը խաղ» խորագրով չորրորդ կարգի որակավորման մրցաշար։
Բացման արարողությանը ելույթի խոսքով հանդես եկան ոլորտի պրոֆեսիոնալ մարզիչները, այնուհետև ներկայացվեց մրցաշարի ընթացակարգն ու մարզիկներին մաղթեցին շախմատային հաջող խաղ։
Մրցաշարում իրենց ուժերը փորձեցին երկու հաստատությունների սաները, համառ պայքարում «Ընտանիք» կենտրոնի 7 սան լրացրեց որակավորման 5-րդ կարգը։
Մրցաշարը լավագույն հարթակ էր, որտեղ խաղացողները ձեռքբերեցին արագ կողմնորոշվելու, պայքարելու, խաղը ճիշտ և գրագետ ավարտին հասցնելու ուժ և կամք, փորձի փոխանակման արդյունքում ամրապնդվեց մասնագիտական գիտելինքերը։ Լավագույն սաները պարգևատրվեցին պատվոգրերով, կարգային սաները որակավորման համապատասխան վկայականներով։