«Պարը մի ամբողջ աշխարհ է, որը պետք է ապրես գիտակցված, այլ ոչ թե ստիպված».
ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Գ. Գինոսյան
Ոճավորված պարերի տեսակներն ու առանձնահատկությունները մեկ բեմում. գեղարվեստական ելույթներով պարարվեստի խմբակի սաները հանդիսատեսին ներկայացրին տարբեր ազգերի պարերի ոճական առանձնահատկությունները:
Պարարվեստը ոչ միայն կամուրջ է ազգերի միջև, այլև սեփական պատմությունը, ազգային ինքնությունը երկխոսության լեզվով հանրայնացնելու միջոց:
Միջոցառմանը ներկա էին պարավեստի գոծիչներ, կենտրոնի տնօրենությունը, մանկավարաժներ, ծնողներ և սաներ:
Գեղարվեստական ելույթներով սաներն յուրովի ներկայացրին կատարողական արվեստի մշակութային առանձնահատկությունների ինքնատիպությունը։
Միջոցառումն անցկացվեց «Գոհարներ» պարային համույթի հետ համագործակցությամբ: Գեղարվեստական համատեղ ելույթները տպավորիչ և դրական տրամադրություն փոխանցեցին հանդիսատեսին։
Գյումրու «Շողեր» պարային համույթի գեղարվեստական ղեկավար, պարուսույց Շողեր Գալոյանն ելույթի խոսքում կարևորեց արտադպրոցական անվճար կրթական ուսուցման առաքելությունը, պարարվեստի ոլորտում սաների ձեռք բերած հմտություններն ու կատարողական տեխնիկան:
«Ընտանիք» կենտրոնի մշակութային մթնոլորտը առաջին իսկ հայացքից զարմացնող, միևնույն ժամանակ հիացմունք առաջացնող է, երբ տեսնում ես նման արդյունք: Պարուսույցի հաղթանակի գրավականը սաների նման գեղեցիկ, գրագետ ելույթներն են, շնորհավորում եմ, միջոցառումը ստացված է, շնորհակալություն կենտրոնի տնօրինությանը ազգային արժեքները ամուր պահելու և տարածելու համար»,-ասել է Շողեր Գալոյանը: