You are here

«Պանրի արտադրության տեխնոլոգիան, կանթնամթերքի շուկայի մարտահրավերները»

«Բիզնես և Կրթություն Գործընկերություն» Հիմնադրամի հրավերով՝ թեմայի շուրջ «Հայրենասիրությունը՝ հզոր հայրենիքի երաշխիք» խորագրով պատանեկան ամառային դպրոցում սեմինար անցկացրեց «Կառա և Կարեն» ՍՊԸ հիմնադրամի տնօրեն՝ Կարինե Ղուկասյանը։

Ամառային դպրոցի մասնակիցներին ոլորտի մասնագետները տեղում ներկայացրեցին պանրի արտադրման տեխնիկան, հմտությունները: Գործնական աշխատանքներում ներգրավվեցին նաև դեռահասները։ Այունհետև հարց ու պատասխանի միջոցով ներկայացվեց կաթնամթերքի շուկայի հիմնախնդիրներն ու մարտահրավերները, թե ինչպե՞ս պրոֆեսիոնալ ու ճկուն աշխատել, պահպանելու շուկայում տեղն ու դիրքը։

11/07/2022