You are here

«Պարենք միասին» գեղարվեստական միջոցառում՝ Պարի միջազգային օրվան նվիրված

«Հույժ գեղեցիկ և երգել ձեռամբ. այսպես է պատմահայր Խորենացին նկարագրում Նազենիկին»։ Սա պարի և հայ պարուհու մասին մեզ հասած առաջին գրավոր խոսքն է։ Սակայն պարը գոյություն ունի հնագույն ժամանակներից ի վեր. կրոնական, աշխատանքային, որսորդական և այլ ծեսեր ուղեկցվում էին ոչ միայն երգ-երաժշտությամբ, այլ նաև պարով․

Ապրիլի 29-ին Պարի միջազգային օրվան նվիրված «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնում տեղի ունեցավ «Պարենք միասին» գեղարվեստական միջոցառում։ Միջոցառման նպատակն ու խնդիրն էր արժևորել պարավեստի դերն ու նշանակությունը հայ մշակույթի պահպանման և տարածման գործում։

«Պարենք միասին» գեղարվեստական միջոցառմանը ներկա էին մանկավարժներ, ծնողներ, կենտրոնի տարբեր խմբակների սաներ։

Պարարվեստի և թատերական արվեստի խմբակի սաները բովանդակալից ներկայացրեցին համաշխարհային պարարվեստի պատմությունը։ Սաները հանդես եկան տարբեր ազգերի ժողովրդական ու ազգային պարերի կատարումներով, ինքնատիպ դրսևորմամբ։ Միջոցառմանը շեշտը դրվեց հայկական ազգային ու ժողովրդական պարարվեստի, և դրա թողած մեծ վարպետների ժառանգության վրա։

Սաները պարի միջոցով արտահայտեցին իրենց զգացողությունները, հույզերը, ուրախությունը, ազգի պատմությունը, մշակույթը: Բարդ ու դժարին է դեպի պարարվեստ տանող ճանապարհը, բայց ամեն բան հաղթահարելի է, երբ խմբավարի ջանքերն ու սպասելիքներն արդարացնում են ՝ այս մասնագիտությամբ հետաքրքրված, գեղեցիկի և շարժման սիրահար սաները։ Կերպարի ինքնատիպ մեկնաբանություն, կարգապահություն, աշխատասիրություն ու բացառիկ նվիրվածություն. սա այն ամենն է ինչ ներդնում է խմբավար Մուրադ Թորոսյանը «Ընտանիք» կենտրոնի պարարավեստի խմբակից պրոֆեսիոնալ պարողների դեպի մեծ բեմեր դուրս գալու համար։

«Պարենք միասին» գեղարվեստական միջոցառման ավարտին պարարվեստի խմբակի սաներն անակնկալ մատուցեցին իրենց պարուսույցին՝ Շնորհակալագիր հանձնեցին՝ սաներին հայեցի դաստիարակելու, պարարվեստի գաղտնիքները գրագետ փոխանցելու, և նոր նվաճումների հասցնելու համար։

29/04/2022