«Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնում տեղի ունեցավ «Վարսավիրական արվեստի զարգացման պատմությունը» խորագրով բաց դասը նվիրված էր մայրության և գեղեցկության տոնին։
Կենտրոնի «Վարսավիրական արվեստ» խմբակի սաներն ու մանկավարժ Նինա Յայլոյանը ներկայացրեցին հետաքրքիր և համապարփակ տեղեկատվություն վարսավիրական արվեստի և գեղեցկության չափորոշիչների մասին: Ներկաները հարուստ տեղեկատվություն ստացան հնագույն ժամանակներից սկսած մինչև մեր օրերում ընդունված գեղեցիկի մասին իշխող պատկերացումների ու սանրվածքների մասին, որոնք ավելի պատկերավոր դարձան սահիկաշարով ներկայացվող նկարներով ու տեսանյութերով։
Կատարվեց հարցադրում մասնակիցների գեղեցկության չափորոշիչների իրենց պատկերացումները բացահայտելու նպատակով, նաև կարևորվեց մասնագիտության արդիականությունը բոլոր ժամանակներում, սաների մոտ ամրապնդվեց այն գաղափարը, որ վարսահարդարի մասնագիտությունը արհեստ լինելուց բացի հմուտ վարպետի ձեռքում դառնում է արվեստ ու տալիս ստեղծագործելու լայն հնարավորություն։
Հաջորդիվ սաներից մի քանիսը կատարեցին գործնական աշխատանք՝ ցուցադրելով սանրվածքների ոճային նմուշներ։