Փարիզում ամեն ինչի վրա հարկեր կան, այստեղ ամեն ինչ վաճառվում է, ամեն ինչ ստեղծվում և արտադրվում է, նույնիսկ հաջողությունը։
Օնորե դը Բալզակ
ՀՀ ԿԳՄՍՆ «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնում մեկնարկեց «Ֆրանկոֆոն մշակույթների բազմազանությունը» խորագրով միջոցառումների շարքը՝ նվիրված Հայաստանի և Ֆրանսիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30 և աշխարհահռչակ ֆրանսահայ գեղանկարիչ Ժան Գառզուի 115 ամյակներին։
Ծրագիրը բավականին հագեցած է սեմինարներով, բաց դասերով և գեղարվեստական միջոցառումներով, որոնցում ներգրավված են գյուղական համայնքների կրթական հաստատություններն ևս։
Ապրիլի 21, 22-ին կենտրոնի դահլիճում անցկացվեց ֆրանսիական՝ Աստերիքսն ու Օբելիքսը մուլտֆիլմի դիտում։ Կենտրոնի ֆրանսերենի, անգլերենի, գեղանկարչության, մանրանկարչության, վիտրաժային նկարչության, տիկնիկավարության խմբակների սաները մուլտդիտման ավարտից հետո մուլտհերոսների կերպարների նկարազարդում կատարեցին։ Սաները վրձնեցին մուլտֆիլմի նախընտրած կերպարներին իրենց պատկերացումներով։
Սաների գեղարվեստական աշխատանքներն այնուհետև՝ ծրագրի ավարտից հետո կհրապարակվեն 2023 թվականի օրացույցում։
«Փարիզի տեսարժան վայրերը և պատմամշակութային կոթողները» խորագրով սեմինարին հրավիրված էին մանկավարժներ, սաներ, ծնողներ, շվեյցարական «Կազա Գյումրի» սոցիալ-ուսուցողական և զարգացման կենտրոնի ֆրանսիացի կամավորներ և ֆրանսախոսներ: Սաները ներկայացրեցին պատմողական ակնարկ Ֆրանկոֆոնիայի պատմության և հայ-ֆրանսիական դիվանագիտական հարաբերությունների մասին:
Տեսասահիկի միոջոցով ներկաները մի քանի րոպե մտովի տեղափոխվեցին Ֆրանսիա՝ շրջեցին Փարիզի տեսարժան վայրերով ու պատմամշակութային կոթողներով։ Սաների խոսքը հնչում էր ֆրանսերեն լեզվով՝ զուգահեռ հայերեն թարգմանությամբ: Ֆրանսերենի և գեղանկարչության խմբակի սան՝ Կարապետ Մկրտչյանը պատրաստել էր գունանկար, որտեղ պատկերված էին Փարիզի այցեքարտ համարվող պատմաճարտարապետական շինություններն ու վայրեը, մասնակից դեռահասներն յուրաքանչյուրը ներկայացրեց իրեն սիրելի տեսարժան վայրերն, իրենց առանձնահատկություններով: Հնչեցին նաև ֆրանսիացի հայտնի մեծերի գրական մտքերը` Փարիզի վերաբերյալ:
Անցկացվեց նաև վիկտորինա հանդիսատեսի հետ` հարցաշարը սեմինարի ընթացքում ներկայացրած նյութերից էին։ Մասնակիցներին շնորհվեցին պատվոգրեր` Ֆրանկոֆոնիայի տոնին նվիրված, Հայաստանի և Ֆրանսիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30 և աշխարհահռչակ ֆրանսահայ գեղանկարիչ Ժան Գառզուի 115 ամյակներին նվիրված ծրագրի շրջանակներում՝ ‹‹Փարիզի տեսարժան վայրերը և պատմամշակութային կոթողները›› խորագրով վիկտորինային մասնակցելու և լավագույնս ներկայանալու համար: Սեմինարն ամփոփվեց խաղ-փազլով: Սաները հավաքեցին երեք փազլ, որտեղ պատկերված էին Փարիզի Աստվածամոր տաճարը, Լուվրի թանգարանը և Սակրե Կյոր բազիլիկը: