You are here

«Ֆրանկոֆոն մշակույթների բազմազանությունը» խորագրով ծրագիրն Արցախ աշխարհում

ՀՀ ԿԳՄՍՆ «Ընտանիք» ՄՊՍ կենտրոնն հավատարիմ մնալով որդեգրած սկզբունքներին, իրականացվող բոլոր ծրագրերում անմասն չի թողնում նաև Արցախ աշխարհը։ «Ընտանիք» կենտրոնի մանկավարժներն ու սաները՝ Հայաստանի և Ֆրանսիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30 և աշխարհահռչակ ֆրանսահայ գեղանկարիչ Ժան Գառզուի 115 ամյակներին նվիրված ծրագրի շրջանակում մասնագիտական դասեր, գեղարվեստական միջոցառումներ, միջմշակութային երկխոսության քննարկումներ անցկացրեցին նաև Արցախում։ «Ֆրանկոֆոն մշակույթների բազմազանությունը» խորագրով ծրագրում Արցախ այցելությունը մշակութային հագեցած օրակարգով էր։ Արցախի Հանրապետության Մարտունու թիվ 1 միջնակարգ դպրոցում՝ «Մարտունու արհեստագործական ուսումնարանի», «Մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի», «Արվեստի դպրոցի», «Մարտունու Արամ Խաչատրյանի անվան արվեստի դպրոց» ՊՈԱԿ ուսանողների և սաների համար անցկացվեցին՝ գեղանկարչության, կվիլինգի, կավագործության, վիտրաժային նկարչության, բատիկայի, ուլունքագործության, վարսավիրական արվեստի, համակարգչային ուսուցման մասնագիտական դասեր։ Մարտունու արհեստագործական ուսումնարանի և Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարանի խոհարակական գործ բաժնի ուսանողները գործնակնում կիսվեցին խոհարարության, իսկ «Ընտանիք» կենտրոնի վարսավիրական արվեստի խմբակի սաները վարսավիրության հմտություններով։ Շատերի համար ներկայացված մասնագիտություններն անծանոթ էին, և ոգևորված դասերով անմիջապես ներգավվեցին գործնական աշխատանքներում, «Ընտանիք» կենտրոնի սաները Ֆրանկոֆոնիային նվիրված բաց դասերի և սեմինարների ընթացքում ստացած հարուստ գիտելիքները առանց ջանք խնայելու սիրով փոխանցեցին հասակակիցներին։ Մասնագիտական դասերին հաջորդեց նաև գեղարվեստական համատեղ միջոցառում, որի ընթացքում ծրագրի ակտիվ մասնակիցներին «Ընտանիք» կենտրոնի տնօրեն՝ Արթուր Մինասյանը պատվոգրեր հանձնեց։

19/06/2022