Ծրագիրը նախատեսված է 12-ից մինչև 18 տարեկան դեռահասների համար:
Ուսուցման տևողությունը՝ 3 տարի:
Խմբակում սովորողների թիվը՝ 8-14 սան:
Պարապմունքների անցկացման ձևը՝ խմբային և անհատական:
Պարապմունքների տևողությունը `
- 1 դասաժամի տևողությունը 45 րոպե, շաբաթական՝ 6-8 դասաժամ:
Ուսումնական գործընթացն իրականացվում է տեսական և գործնական պարապմունքների զուգորդման միջոցով:
Խմբասենյակը հագեցված է անվտանգության տեխնիկայի կանոններին համապատասխան ժամանակակից սարքավորումներով՝ սալիկապատ սեղան, մետաղական պահարան, գլոցման սարք, փայլեցման հաստոց, լարաձգման սարք (ֆիլլեռ), փուքս, ռիգելներ, պտտվող սեղան հրակայուն աղյուսով, էլեկտրական զոդման սարք, հղկելու և փորագրելու մեքենա, նյութեր և այլ անհրաժեշտ պարագաներ ու գործիքներ:
Արծաթագործության խմբակում սաները սովորում են արհեստանոցի աշխատատեղի կազմակերպում, էսքիզի գծում, համաձուլվածքի պատրաստում՝ ըստ պահանջվող հարգանիշի, նախապատրաստուկի ստացում, շինվածքի հավաքում՝ ըստ էսքիզի զոդման և գամման եղանակով, շինվածքի վերջնական մշակում և նախշազարդում:
Կարողանում են կատարել նաև շինվածքի ընթացիկ մշակում, ոսկերչական քարերի տեղադրում, ոսկերչական իրերի վերանորոգման աշխատանքներ:
Վերոնշյալ աշխատանքների ընթացքում սովորում են պահպանել անվտանգության կանոնները:
Սաների ձեռքի աշխատանքները ցուցադրվում են քաղաքային և հանրապետական միջոցառումներին: Սաները բաց դասերին մանրամասնորեն ներկայացնում են յուրաքանչյուր աշխատանքի պատրաստման առանձնահատկությունները:
Ուսուցման արդյունքը.
• Մասնագիտական կողմնորոշման ձեռքբերում:
• Արծաթյա իրեր և զարդերի պատրաստման, նախշազարդման կարողությունների ձեռքբերում:
• Ոսկերչական և արծաթյա իրերի, զարդերի վերանորոգման հմտությունների ձևավորում :
• Առօրյայի նպատակահարմար և արդյունավետ կազմակերպում: