Ծրագիրը նախատեսված է 10-ից մինչև 18 տարեկան դեռահասների համար:
Ուսուցման տևողությունը՝ 3 տարի:
Խմբակում սովորողների թիվը՝ 8-15 սան:
Պարապմունքների անցկացման ձևը՝ խմբային և անհատական:
Պարապմունքների տևողությունը `
- 1 դասաժամի տևողությունը 45 րոպե, շաբաթական՝ 6-8 դասաժամ:
Ուսումնական գործընթացն իրականացվում է տեսական և գործնական պարապմունքների զուգորդման միջոցով:
Ինտերակտիվ լսարանը ապահովված է լոկալ և գլոբալ ցանցերով, ժամանակակից անհրաժեշտ տեխնիկայով՝ համակարգիչներ և համալրող սարքավորումներ, էլեկտրոնային գրատախտակ, պրոյեկտոր, պատկերամուտ, տպիչ, տեսածրիչ (սկաներ):
Ուսումնառության ընթացքում համակարգչային ուսուցման խմբակի սաները սովորում են աշխատել տարբեր համակարգչային ծրագրերի հետ, թվայնացնել տարբեր տեսակի ինֆորմացիա.
- տեքստային խմբագրիչում խմբագրել, ձևավորել տեքստեր, պատրաստել տարբեր տիպի և ձևաչափի փաստաթղթեր /նամակներ, դիմումներ, տեղեկանքներ, հուշագրեր, պայմանագրեր, տեղեկագրեր, երաշխավորագրեր/ աշխատել գրաֆիկական պատկերների հետ,
- էլեկտրոնային խմբագրիչում կատարել տարբեր բարդության հաշվարկներ, մաթեմատիկական ֆունկցիաներով կառուցել գրաֆիկաներ, դիագրամներ:
- ներկայացումների պատրաստման խմբագրի միջոցով պատրաստել գործնական բնույթ կրող սահիկներ, կարգաբերել շարժման (անիմացիայի) պարամետրեր,
- գրաֆիկական խմբագրիչներով կատարել նկարների և պատկերների մշակում, պատրաստել տեղեկագրեր, այցետոմսեր, գովազդային պաստառներ, ստեղծել գրաֆիկական կոմպոզիցիաներ, իրականացնել բազմաբնույթ ձևարարական աշխատանքներ,
- կետային խմբագրիչի միջոցով նկարների հետ կատարել բազմաբնույթ աշխատանքներ, խմբագրել նկարներ:
Ձեռք բերած գիտելիքներն ու կարողությունները սաները ցուցադրում են բաց դասերի և միջոցառումների ընթացքում:
Ուսուցման արդյունքը.
• Համակարգչային տարբեր ծրագրերի հետ աշխատելու կարողությունների ձեռքբերում:
• Տարբեր տիպի փաստաթղթերի ստեղծման, ձևավորման, խմբագրման կարողությունների և հմտությունների ձեռքբերում:
• Ինքնուրույն մտածելու կարողությունների ու հմտությունների զարգացում:
• Մասնագիտական ճիշտ կողմնորոշման ձեռքբերում:
• Առօրյայի նպատակահարմար և արդյունավետ կազմակերպում: